Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելուն ուղղված Եվրամիության գործողությունները ներկայում բացառում են նրա կառուցողական մասնակցությունը իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ուղի տեղափոխելու ջանքերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Այո, նրանց հռետորաբանությունը, ենթադրաբար, ուղղված է խաղաղության հաստատմանը. նրանք մեզ կոչ են անում կանգ առնել, կոչ են անում հրադադարի, խաղաղության։ Բայց իրականում նրանք անում են ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը, որքան հնարավոր է, երկարաձգվի, և բացահայտ հայտարարում են, որ որքան այն շարունակվի, այնքան Ռուսաստանը կկենտրոնանա Ուկրաինայի վրա, և այնքան քիչ հավանական է, որ Ռուսաստանը կհարձակվի ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների վրա», – ասել է Գրուշկոն։
«Այս տրամաբանությունն է ուղղորդում նրանց գործողությունները և, հետևաբար, ներկայում խոչընդոտում է Եվրամիության կողմից հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ուղի տեղափոխելու ջանքերին ցանկացած կառուցողական մասնակցությանը», – ասել է փոխնախարարը։






























