Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, նրանք քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ընթացող բանակցությունները։
Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման ջանքերը, ինչպես նաև Պաղեստինում և Սիրիայում ստեղծված իրավիճակը։




























