Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2000 դրամի դիմաց 13-ամյա տղայի նկատմամբ անառակաբարո քայլեր է կատարել․ բանտում կախվելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշենի բանտում ինքնասպան եղած 51-ամյա Մհեր Ղ․-ի դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, 2025 թվականին դատարանը նրան դատապարտել էր 8 տարվա ազատազրկման։

Իսկ ի՞նչ է արել նա։ Մեզ հայտնի դարձավ, որ 2022 թվականին քաղաքացիներից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ըստ որի՝ Մհեր Ղ․-ն նույն թվականին 2000 դրամով 2013 թվականին ծնված տղա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել։ Այս արարքի համար առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ, որից հետո Մհեր Ղ․-ն բանտում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 14-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա։

Նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է կալանավոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս