Armenian text to speach

Բանգկոկում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանգկոկում բեռնատար գնացքի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով վիրավորվել է վեց օտարերկրացի։ Այս մասին հայտնել է Թաիլանդի մայրաքաղաքի ոստիկանությունը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է վեց օտարերկրացի, որոնցից երկուսը Կամբոջայի քաղաքացիներ են։ Մնացած զոհերի ազգությունը ներկայումս պարզվում է», – ասել է ոստիկանության խոսնակը։ Հոսպիտալացվել է ընդհանուր առմամբ հինգ օտարերկրացի, այդ թվում՝ երկու Կամբոջայի քաղաքացի։ Բժշկական օգնություն ստանալուց հետո մեկ տուժած ուղարկվել է ամբուլատոր բուժման։

Իր հերթին, Թաիլանդի մայրաքաղաքի քաղաքապետ Չաչատ Սիթիֆանը հայտարարել է, որ Բանգկոկի իշխանությունները հայտարարել են բեռնատար գնացքի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով զոհված ութ մարդկանց հարազատների որոնումը՝ ինքնությունը պարզելու համար։

«Զոհերի անունները ներկայումս ճշտվում են։ Եթե հարազատները կամ ընկերները չեն կարողանում կապ հաստատել 206 ավտոբուսային երթուղու ուղևորների հետ, նրանք պետք է զանգահարեն թեժ գծին», – իր հայտարարության մեջ ասել է Բանգկոկի քաղաքապետը։

Շաբաթ օրը Բանգկոկում երկաթուղային անցման հատվածում բախվել են բեռնատար գնացքը և ուղևորատար ավտոբուսը, որի հետևանքով զոհվել է ութ, վիրավորվել՝  32 մարդ:




Լրահոս