Armenian text to speach

«Այսօրվա հերոսը մայրիկս է»․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կնոջ դուստրը գրառում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:

Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:

Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»:

Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատաասխան Փաշինյանը հիստերիայի մեջ էր ընկել։

Նշենք, որ Տաթևիկ Սողոյանը Բագրատ Սրբազանի փաստաբաններից է։




Լրահոս