Armenian text to speach

Այս պահին իրավապահները երեկվա տարածված տեսանյութի անձանց են փնտրում. խոշորածավալ խուզարկություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից Երևանում իրավապահ մարմինները խոշորածավալ խուզարկություններ են իրականացնում։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն գործողությունները կապվում են երեկ տարածված այն տեսանյութի հետ, որտեղ դիմակավորված անձինք խոսում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին գտնելու ու նրա «հարցերը լուծելու» մասին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկությունների ընթացքում որոնում են զենք-զինամթերք և տեսանյութի անձանց:

Ավելի վաղ ՆԳՆ-ն պաշտոնապես տեղեկացրել էր, որ ոստիկանության ծառայողները, համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, խուզարկություններ են իրականացնում Երևանի շուրջ 15 հասցեներում։

Առայժմ իրավապահները չեն հրապարակել հավելյալ մանրամասներ՝ խուզարկությունների արդյունքների, բերման ենթարկված անձանց կամ հարուցված քրեական վարույթի վերաբերյալ։

Քնար Մանուկյան, Սոնա Գրիգորյան

Տեսանյութը՝ ստորև․




Լրահոս