Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։ Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։ Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ, այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի միջև, որից հետո վերջինս ձերբակալվել էր։


























