Armenian text to speach

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից Սուսաննա Թադևոսյան Կարլ-Լիբկնեխտի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Երվանդ Օտյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք պահանջներ, մասնավորապես՝

– արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է հորած պանրի փաթեթավորումը, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
– հատակի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
– առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– բացակայել են կոյուղու համակարգերը,
– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։




Լրահոս