Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձայնագրությունը պատկան մարմինների մոտ է․ քոլեջի տնօրենը՝ վարչապետի հանրահավաքին մասնակցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղյակ չի եղել, որ դասախոսը ուսանողներին հրահանգում է մասնակցել վարչապետի հանրահավաքին։

Ըստ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ջեմմա Սարգսյանի՝ ձայնագրությունը գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում։

Քիչ առաջ հայտնել էինք, որ Արմավիրի քոլեջի դասախոսի «պետք է հավաքվեն» ձայնագրությանը ընթացք է տրվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնել են, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի՝ դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը։

Ինչպես հայտնի է, մայիսի 15-ին հրապարակվեց ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկը ուսանողներին ասում է․ «Ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք»։ Իսկ այդ օրը հրապարակում, քարոզարշավի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը հանդիպելու էր արմավիրցիների հետ։

Ի՞նչ է սպասվում ներկայացված հաղորդմանը և Գլխավոր դատախազության սկսած գործընթացին՝ կանդրադառնանք արդյունքներին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս