«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արտաշատ համայնքի 18 ամյա բնակիչ Ռ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ 12 տարին չլրացած 3 անչափահասների նկատմամբ կատարել է անառակաբարո արարքներ:
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով․
Վեդիի՝ մոտ մեկ ամիս առաջ աղմուկ հանած մանկպղծության դեպքը դեռ քննության փուլում է. հիշեցնենք, որ անչափահաս երկու քույրերի նկատմամբ 58 և 65 ամյա տաքսու վարորդները անառակաբարո գործողություններ էին կատարել և մնացել անպատիժ մինչև հանրային մեծ աղմուկը: ArmLur.am-ը գրել էր, որ նոր թափ հավաքած քննության ընթացքում իրավապահները պարզել են, որ բացի երկու քույրերից, էլի են եղել անչափահասներ, որոնք տուժել են նույն վարորդների կողմից: Այս մասով դեռ այլ տեղեկություններ չկան: Միայն հայտնի է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինների մարզային և Վեդու քաղաքային կառույցների ղեկավարները ազատվեցին պաշտոններից, իսկ տաքսու վարորդ ենթադրյալ մանկապիղծները արդեն կալանքի տակ են:
Նույն ժամանակահատվածում էլի մանկապղծություն է եղել․
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական՝ դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Ռ. Մնացականյանը, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2026 թվականի փետրվարի 10-ին նպատակադրվել է 16 տարին չլրացած անձանց նկատմամբ կատարել անառակաբարո արարքներ: Հանցավոր մտադրությունն իրականացնելու Նպատակով՝ 2026 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, գնացել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված սանհանգույց, որտեղ գտնվել են 12 տարին չլրացած անչափահաս 3 աղջիկներ : Ռ. Մնացականյանը, տարիքային անօգնական վիճակում գտնվող, այն է՝ 12 տարին չլրացած 3 անչափահաս աղջիկների հոգեբանության վրա ազդելու նպատակով՝ նախ նյութապես շահագրգռել է ՝ վերջիններիս առաջարկելով 1000 ՀՀ դրամ գումար, ապա սեռական բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով՝ նրանց հետ ունեցել է զրույց, այն է՝ առաջարկել է հիշյալ գումարի դիմաց մերկանալ, սակայն անչափահասները մերժել են: Դրանից հետո, Ռ. Մնացականյանը շարունակելով իր սեռական այլասերվածությունից մղված գործողությունները, նույն նպատակով մոտեցել է սանհանգույցի ներսում կիսամերկ վիճակում գտնվող աղջիկներից մեկին, ինչից հետո աղջիկները վախեցած դուրս են եկել սանհանգույցից, Այդ կերպ՝ Ռ. Մնացականյանը, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2026 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, տարիքային անօգնական վիճակում գտնվող, այն է՝ 12 տարին չլրացած 3 աղջիկների նկատմաբ նկատմամբ կատարել է անառակաբարո արարքներ:
Ինչ ընթացքում է գործը․
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, գործն ուղարկվել է դատարան։
Այսպիսով, մանկապղծության դեպքերը սկսել են առավել հաճախակի դառնալ, իսկ ամենավտանգավորն այն է, որ իրավապահները նույն փութաջանությամբ չեն գործում մանկապիղծների նկատմամբ, ինչպես վարվում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին «վնասազերծելիս»:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























