ArmLur.am-ը հարցում է իրականացրել Երևանի տարբեր փողոցներում՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը վերջին զարգացումներին, որոնց ֆոնին իրավապահները խուզարկություններ են իրականացնում մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների բնակարաններում և գրասենյակներում։
Քաղաքացիների կարծիքները հարցման ընթացքում եղել են տարբեր՝ մի մասը տեղի ունեցող գործընթացները գնահատել է որպես անհրաժեշտ իրավական քայլեր, մյուսները՝ քաղաքական լարվածության աճի դրսևորում։
Խուզարկությունների շրջանակում գործողություններ են իրականացվել, մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որտեղ գտնվել է նաև կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։
Նա լրագրողների հետ զրույցում խուզարկությունները որակել է անհեթեթություն՝ պնդելով, որ առաջադրված մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի հիմքով, ինչն էլ վերջինս հերքում է։
Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























