ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։
Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։ Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի/ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»։


























































































