Այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի։
Ակցիան կազմակերպվում է Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն օրեր առաջ կալանավորված Արթուր Օսիպյանի։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանն Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում միջադեպ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք նաև, որ Արթուր Օսիպյանը արցախցի հասարակական գործիչ է։ Արցախում և արցախահայության շրջանում նա առավել հայտնի էր նրանով, որ մշտապես աջակցություն էր հայտնում ՀՀ գործող իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Նանիկ Աղասյան



























