Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակում 6 զոհի վթարի դեպքով կալանավորված BMW-ի վարորդին հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխում․ ինչ է ասել վարորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում 6 զոհի վթարի դեպքով կալանավորված BMW-ի վարորդին հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխում։ Մեզ հայտնի դարձավ, որ Արթիկի հիվանդանոցում նրան երկար պահել չեն կարողացել և ստիպված են եղել տեղափոխել Երևան, որտեղից ևս այլ հիվանդանոց կտեղափոխեն։ Վերջինիս հարազատները պնդում են, որ եթե տնային կալանք տային, ապա այսօր ստիպված չէին լինի պետության հոգածության տակ՝ հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխել, ու հարազատները նրան կխնամեին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում։ BMW և Opel ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 2-ը՝ երեխա, ևս 5 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր կամ ծանր։

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և Քննչականի փոխանցմամբ՝ այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Քննչական կոմիտեն փոխանցել էր, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ վերջինս BMW-ի վարորդն է, որը կալանավորված է և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Վթարի հետևանքով նա կորցրել էր մորը, իսկ այսօր սրտի կաթվածից մահացել է նրա հայրը։

Փաստաբան Մանացական Մարուքյանը, որը BMW-ի վարորդի պաշտպանն է, նույն անդրադարձել էր ողբերգական դեպքին և հայտնել խնդրի մասին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս