Նախապատրաստվում է դատական հայց Հանրային հեռուստաընկերության դեմ զրպարտանքի մասով գործ հարուցելու մասին, հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել տեսանյութ, որտեղ վիրավորական լեքսիկոնով անդրադարձ էր կատարվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նրա ընտանիքի անդամներին։ Մենք գնալու ենք իրավական ճանապարհով»,- նշել է նա:






























