ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։
Արտակ Արմենակի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով 2026 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ «Facebook.com» սոցիալական կայքի հրապարակած տեսանյութի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետի և իրեն սատարող անձանց հասցեին, մասնավորապես՝ «Արա…, երևի դու հասկացար ով ա, շենգավիթցի Արտակն ա, ու հիմա քեզ ստեղ սպասում եմ, էդ թռածների կուտոկիդ հավաքի, էդ թռածների կուտոկիդ հավաքի՝ արի Շենգավիթ։ Էս Շենգավիթի մետրոյի հետևի այգին ա, էս էլ շենքերն ա։
Եթե այենք որպես քարոզարշավ, չնայած դու վաբշե իրավունք չունեիր քարոզարշավ անեիր, դու գործող կառավարություն ես, այ թռած, դու ինչ իրավունք ունես, եթե էդքան լավ ես աշխատել, լավ ես գործ արել՝ վախ ինչու համար, արա, որ դու հելե քարոզարշավ ես անում, քո համար տեղդ նստի արա, եթե մարդիկ կընտրեն քեզ՝ կընտրեն, եթե չեն ընտրի՝ սիկտիր կքաշես կգնաս։ Բայց ես քեզ ստեղ սպասում եմ, այ ստուկաչ, արի տես, որ քեզ նենց հաճելի ձևերով ենք դիմավորելու Շենգավիթում, արա, այ թռած, հանգիստ չլինի, չգաս արա…»։
Այդ կերպ, ըստ մեղադրանքի, նա հասարակության նկատմամբ դրսևորել է անհարգալից և բարոյական ու իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























