Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետախուզվող պատգամավորի թեկնածուն դատի է տվել ԿԸՀ-ին․ ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Նաիրիի Սուքիասյանը 25.05.2026 թվականին էլեկտրոնային եղանակով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.05.2026 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 208-Ա որոշումը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.05.2026 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին» թիվ 209-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։

Ստացվում է, որ պատգամավորի թեկնածուն դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին թիվ 208-Ա որոշումը։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ։

Մեզ հայտնի դարձավ, որ թեկնածուին իրավապահները չեն կարողանում գտնել, նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս