Վրացական ընդդիմությունը չի կարողանա վնասել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ընդդիմությունը մեր երկրի թշնամին է։ Նրանք գործակալներ են։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այս ցանցը ստեղծելու համար հարյուր միլիոնավոր լարիներ են ծախսվել։ Սա տեղի է ունենում ոչ միայն մեր երկրում, այլև այլ երկրներում, որտեղ արտաքին ուժերը քաղաքական շահագրգռվածություն ունեն», – ասել է Կալաձեն։
Քաղաքական գործիչը կրկին նշել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են զրոյից վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն դա պետք է հիմնված լինի արդար մոտեցումների վրա։






























