Armenian text to speach

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը»,-ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:




Լրահոս