Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ հարվածներ են հասցրել դեմքիս, երեխայիս խաղալիք հրացանով եմ պաշտպանվել, վախեցել, փախել են․ Նաիրի Հոխիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը հայտարարում է, որ Նորակերտ գյուղում իր նկատմամբ տեղի է ունեցել հարձակում և առևանգման փորձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ ինքը փորձել է ինքնապաշտպանվել երեխայի խաղալիք ատրճանակով։

Հոխիկյանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել իր տան հարևանությամբ, որտեղ երկու անձ փորձել են իրեն մոտենալ, քաշքշոց և հայհոյանքներ են հնչեցրել։

Նա նշում է, որ այդ անձինք փորձել են իրեն նստեցնել մեքենա և տեղափոխել անհայտ ուղղությամբ։Հոխիկյանը հայտնում է, որ իրավիճակի ընթացքում օգտագործել է իր երեխայի խաղալիք ատրճանակը՝ փորձելով կանխել հնարավոր վտանգը և պաշտպանվել։

Նրա խոսքով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։

Այս պահին իրավապահ մարմինների պաշտոնական գնահատականը կամ հաստատումը դեպքի վերաբերյալ չի հրապարակվել։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս