Փարիզի հյուսիս-արևմուտքում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրա, ինչի հետևանքով տուժածներից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է, հաղորդում է Parisien թերթը։
«Երկուշաբթի կեսօրին, Կլիշիի հրապարակի մոտ, դանակով հարձակվել են երեք կանանց վրա, որոնցից մեկը, ենթադրաբար, հղի է», – հաղորդում է թերթը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, 31-ամյա կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում։ Հաղորդվում է, որ նա տառապում է հոգեկան խանգարումով։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը ավելի ուշ հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ին։ Նա ասել է, որ տուժած կանայք 19, 24 և 36 տարեկան են։ Նրանցից երկուսը գտնվում է ծանր վիճակում։




























