Armenian text to speach

ԵԱՏՄ-ում չեն ցանկանում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց նրա ձգտումը դեպի ԵՄ մտահոգում է․ Օվերչուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ-ն չի ձգտում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց նրա ձգտումը դեպի Եվրամիություն, որը վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Առաջին հերթին, ԵԱՏՄ-ի կողմից ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Ես կարող եմ դա պատասխանատու կերպով ասել, որովհետև մենք մոնիտորինգի ենք ենթարկում Հայաստանի ողջ իրավապայմանագրային բազան՝ ԵԱՏՄ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններից շեղումների առկայությունը պարզելու համար։ Եվ նման շեղումներ մենք չենք հայտնաբերում»,- նշել է նա։

Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում հայտարարվում է եվրոպական ստանդարտների անցնելու ցանկության մասին։

«Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական ստանդարտներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ են եղել ու կան։ Ի՞նչն է մեզ մտահոգում։ Եվրոպական միությունն այսօր փաստացիորեն տրանսֆորմացվել է տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք, և այնտեղ շատ լավ ու գրավիչ բաներ էին արվել։ Բայց այն տրանսֆորմացվել է ռազմաքաղաքական դաշինքի, որն այսօր թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում։ Ո՞ւր է գնում Հայաստանը։ Որո՞նք են դրա հետևանքները։ Ինչո՞ւ մենք պետք է մեր աջակցությունը ցուցաբերենք այդ շարժմանը»,- հարց է բարձրացրել ՌԴ փոխվարչապետը։




Լրահոս