Armenian text to speach

Դանիել Իոաննիսյանը քննարկում է «Ուժեղ Հայաստան»-ին մրցապայքարից դուրս հանելու հիմքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկվա բանավեճում թեթևակի քննարկվեց որոշ ուժերի գրացումն ուժը կորցրած ճանաչելու հնարավոր սցենարը։

Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը և արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի` «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար հիմք են` դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։

Օրենքի սահմանումը հետևյալն է. «առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա…»։

Հիմա հարց. արդյո՞ք համարում եք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, իրենց ամբողջականության մեջ, ստեղծում են այս հիմքը»։




Լրահոս