Armenian text to speach

Վստահված անձին թույլ չեն տալիս մուտք գործել տեղամաս. ահազանգ ԿԸՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Արթիկի քրեակատարողական հիմնարկից: ՀՀ քաղաքացին մասնավորապես ասում է.

«Ես՝ Վլադիմիր Հովհաննեսի Մինասյանս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության դաշինքի վստահված անձն եմ և պատշաճ կարգով գրանցված եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Դաշինքի կողմից իմ տվյալները ներկայացվել են, որպեսզի այսօր՝ ժամը 12:00-ից լինեմ Արթիկ քրեակատարողական հիմնարկում, որպես վստահված անձ: Սակայն ինձ թույլ չեն տալիս մուտք գործել և կատարել իմ պարտականությունները՝ պատճառաբանելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից համապատասխան տեղեկատվությունը չի ներկայացվել քրեակատարողական հիմնարկին։ Այս ընթացքում արդեն մի քանի անգամ կապ է հաստատվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որտեղ հաստատել են, որ ես գրանցված վստահված անձ եմ և խոստացել են կարգավորել առաջացած խնդիրը։ Այնուամենայնիվ, մինչ այս պահը հարցը լուծում չի ստացել, և ես զրկված եմ իմ լիազորություններն իրականացնելու հնարավորությունից։ Անհասկանալի է՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է անփութությամբ, թե դիտավորությամբ, սակայն փաստն այն է, որ իմ օրինական գործունեությունը խոչընդոտվում է, և ես չեմ կարողանում իրականացնել վստահված անձի իմ առաքելությունը տվյալ ընտրական տեղամասում»։

Սոնա Գրիգորյան




Լրահոս