Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 400 խուզարկություն․ դատական համակարգում վրդովված են, ի՞նչ ներքին քննարկում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում ներքին քննարկում է եղել: ArmLur.am-ին հասած տեղեկություհների համաձայն դատավորները խիստ վրդովված կարծիքներ են հայտնել իրավապահ համակարգի և հատկապես նախաքննական մարմինների գործելաոճի եւ շատ դեպքերում ոչ հիմնավոր, թերի, «թափթված» միջնորդությունների մասով: Բան այն է, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը նախընտրական ժամանակահատվածում ու դրանից դեռ մեկ ամիս առաջվա տվյալներով ընդհանուր առմամբ ստացել է խուզարկության 400 միջնորդություն։ 150—ից ավել խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Գործերը հիմնականում վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ, ստանալուն, բարեգործության արգելքը խախտելուն։

Արդյունքում, Հակակոռուպցիոն դատարանի դատավորները ներկայացված խուզարկության եւ խափանման միջոցի ոչ բոլոր միջնորդություններ են բավարարել: Ավելին, դատավորները իրենց որոշումները հիմնավորել են նրանով, որ նախաքննական մարմինը պատշաճ աշխատանք չի արել ու չի կարողացել հիմնավորել արդյոք կոնկրետ անձիք կաշառք տվել են, թե ոչ, կաշառք ստացել են, թե ոչ և, առհասարակ, բարեգործության արգելքը խախտել են, թե ոչ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս