Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի’ քաղաքացիներ, ԶԼՄ-ներ, դիտորդներ, ընտրությունների մասնակից կուսակցություններ/դաշինքներ:
ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում, երբ հղում եք անում որևէ քաղվածքի, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել։
ԶԼՄ մեր գործընկերներին տեղեկացնում ենք, որ ընտրական համակարգի բարի համբավին և հեղինակությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, անհրաժեշտության դեպքում նաև դատական հայցեր ներկայացնելու միջոցով»:




























