Ամենայն հայոց կաթողիկոսի Աբովյան- Սայաթ-Նովա խաչմերուկում կառուցվող նստավայրի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են:
Դատելով Armlur.am-ի լուսանկարներից՝ Կաթողիկե եկեղեցու վերակառուցումը շուտով ավարտին կհասցվի: Խաչն արդեն տեղադրվում է, ինչից կարելի է ենթադրել, որ Մայր Աթոռն առաջիկայում հայտարարելու է եկեղեցու բացման օրվա մասին: