Վաղ առավոտյան ՔԿ-ն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում։
Արեգնազ Մանուկյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Նրան կանչել են Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։
Մանուկյանի բնակարանում քննչական գործողությունները՝ խուզարկությունը, կապված են լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։
Ինչպես հայտնի է, Անդրանիկ Թևանյանը կալանավորված է լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։




























