Ընտրությունների արդյունքներից դժգոհություն է հայտնում «Համահայկական ճակատ» կուսակցությունը, որը համապետական ընտրություններին մասնակցել է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հետ համատեղ։
ՀՃԿ անդամների կարծիքով՝ ընտրությունների արդյունքները կեղծված են և չեն արտահայտում ժողովրդի իրական կամքն ու ցանկությունը։ Այդ պատճառով կուսակցությունը Ազատության հրապարակում իրականացնում է նստացույց և ստորագրահավաք։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՃԿ խորհրդի անդամ, ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Գևորգյանը նշեց, որ արդեն չորրորդ օրն է, ինչ անցկացնում են նստացույց և ստորագրահավաք։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ստորագրահավաքին միացել է ավելի քան 1000 քաղաքացի, որոնք արտահայտել են իրենց դժգոհությունն ու մտահոգությունները՝ կապված ընտրությունների արդյունքների հետ։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























