Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտերում կալանավորների համար տեղ չկա․ համատարած քրեական գործերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին Հայաստանի հաարապետության գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում: 599 հաղորդումներից՝

• 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

• 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

• 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

• Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն: Այս իրավիճակի զուգահեռ դատական համակարգն էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, որ Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։

Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել։ Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ-ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։

Այս պահին դատարանում առկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են։ Եվ ահա համատարած կալանավորումները խնդիր են ստեղծել բանտերում: ArmLur.am-ին հասած տեղեկութունների համաձայն բանտապետերը կալանավորների ընդունելու խնդիր ունեն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ամեն խցում կարող է լինել 8 անձ, իսկ նախկինում եղել է, որ թվով շատ կալանավորեն են եղել մեկ խցում:

Արդյունքում, սահմանված թիվը չեն կարող գերազանցել եւ նոր կալանավորներին չեն կարողանում տեղավորել, քանի որ խուց չունեն:

Դիմեցինք քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դիմենք գրավոր:

Քնար Մանուկյան

Մանրաամսները՝ տեսանյութում․




Լրահոս