Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բանտը բաց գերեզման է․ Սրբուհի Գալյանը լուրջ մտածելու ունի»․ ամբիոնի վարիչը՝ Արթիկի բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդաշարը։ Այս անգամ ArmLur.am-ի նկարահանող խումբը Արթիկի քրեակատարողական հիմնարկում էր՝ լսելու դատապարտյալների կողմից բարձրացված խնդիրները։

Արթուր Հովհաննեսի Մկրտչյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2022 թվականի օգոստոսի 23-ից զբաղեցնելով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված հիմնադրամի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն հիմնադրամի ուսանողներ Ռոբերտ Չախոյանի, Սոնա Սարգսյանի և Հակոբ Վարդանյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել է մանր չափերով՝ ընդհանուր 450,000 ՀՀ դրամ կաշառք։

Դասախոս Մկրտչյանը առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ։ Քաղաքական հայացքների համար նրան բանտ ուղարկեցի՞ն, թե՞ այլ խնդիր կար։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս