Armenian text to speach

Ի՞նչ են քննարկում առանձին սենյակում Սրբազանի գործով դատավորները․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միքայել Սրբազանի գործով առանձին սենյակի քննարկումներից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ առաջ է քաշվել հարց՝ գործով վերջնական վերջակետ չդնել, այլ գնալ քայլերի։ Օրինակ՝ քայլերից մեկը լինի այն, որ գործը ուղարկեն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս պահին առանձին սենյակում դեռ վերջնական որոշում չկա։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Նարինե Հովակիմյանի և Վաչե Մարգարյանի, քիչ առաջ հեռացել է առանձին սենյակ՝ Միքայել Սրբազանի դատավճռի դեմ բողոքների գործով որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի պատրաստ լինելուն պես։

Սրբազան հորը, հիշեցնենք, մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ վիճարկվող հայտարարություններում իրավապահները հանցակազմ չեն տեսել, քրեական վարույթ չեն նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։

Քնար Մանուկյան




Լրահոս