ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հայտնել է Նիկոլ Փաշինյանը
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր երեկոյան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին ընտրությունների միջոցով պետք է որոշի, թե առաջադրված երեք թեկնածուներից ով է դառնալու կուսակցության կողմից Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն։
ՔՊ-ի 20 անդամից բաղկացած վարչությունը պետք է ընտրություն կատարի երեք տարբերակների միջև՝ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությամբ հայտնի Ալեն Սիմոնյանի, ԱԺ ամբիոնից իր հախուռն ու երբեմն աղմկոտ ելույթներով հայտնի Ռուբեն Ռուբինյանի և քաղաքական ճանապարհին արդեն երեք կուսակցություն փոխած, ինչպես նաև իր կնքահայր Էդմոն Մարուքյանին քաղաքական դրդապատճառներով դավաճանած Հայկ Կոնջորյանի միջև։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































