Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի որոշումներից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իշխանությունները որոշել են ԿԳՄՍ փոխնախարար նշանակել Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ պաշտոնանկ կարվի ԿԳՄՍ ներկայիս փոխնախարար Դանիել Դանիելյանը, և նրան այնտեղ կփոխարինի Վիրաբյանը։




























