ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների քննությունը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը:
Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է 7 քաղաքական ուժերի դիմումները։ Վերջիններս պահանջում են անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։




























