Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։




























