Armenian text to speach

ՖՈՏՈ․ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը գրել է․

«Սա մուրաբա է, որը պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Անցած ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն քաղաքական ուժերի օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն ունենալ Եվրոպական միության հետ։ Ռուսաստանը փորձել էր ազդել ընտրությունների վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ Եվրոպական միությունը աջակցեց Հայաստանին՝ իր շուկան բացելով այդ արտադրանքի զգալի մասի համար։ Ահա թե ինչու, երբ անցած շաբաթ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձա հայկական ծիրաններով լի մեծ զամբյուղով։ Դրանց մեծ մասը նվիրեցի ընկերներիս, իսկ մնացածից մուրաբա պատրաստեցի։ Ընկերներիցս մեկը նայեց մուրաբային ու ասաց. «Ազատության բանկաներ»։ Կարծում եմ՝ դա շատ գեղեցիկ ձևակերպում էր։ Երբ հաջորդ անգամ սուպերմարկետ գնաք, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Դա փոքր, բայց կարևոր քայլ է, որով կարող եք աջակցել հայ ֆերմերներին և սատարել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,- գրել է նա՝ կից հրապարակել լուսանկարներ։




Լրահոս