Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դատավորն է քննելու Չաղ Ռուստամի հոր սպանության գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հորը՝ Ռոբերտ Ստեփանյանին սպանեցին իր տան բակում: Սպանության գործով կալանավորված է Արթուր Վալտերի Ասրյանը, որը առավել հայտնի է «Կուկու» անվանմամբ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Արայիկ Արմենի Խոջոյանի օժանդակությամբ՝ քննությամբ դեռևս չպարզված շարժառիթով, անհայտ անձի եր տեսակի ակոսափող հրազեններից կազմակերպմամբ, ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող երկու տարբեր կրակոցներ է արձակել Ռոբերտ Վոլոդյայի Ստեփանյանի ուղղությամբ՝ սպանելով վերջինիս, ինչպես նաև կատարել է խոշոր չափերի գույքի վնասում:

Քրեկան գործը դատարանում եւ այն մակագրվել է դատավոր Սաթենիկ Անդրեասյանը: Ըստ տեղեկությունների՝ Չաղ Ռուստամի հորը սպանեցին քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը լուծելու համար: Բանն այն է, որ 2024 թվականին սպանվեց Սերգեյ Գրիգորյանը եւ նրա սպանության համար մեղադրյալի աթոռին է Չաղ Ռուստամը, որը ներկայումս տնային կալանքի տակ է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս