Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանից Հայաստան նախատեսվող հերթական բեռնափոխադրումն կրկին իրականացվելու է Ադրբեջանի տարածքով։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Ադրբեջանի երկաթուղիներ ՓԲԸ-ն, դեպի Հայաստան կուղարկվի 14 վագոն պրոպան ( հեղուկացված պրոպանային գազի բեռ) և 5 վագոն պարարտանյութ։
Հաղորդագրության համաձայն՝ բեռնատար գնացքն այսօր կմեկնի Բաքվի Բիլաջարի կայարանից և կուղևորվի դեպի Բոյուք Քեսիկ կայարան, որտեղից կշարունակի իր երթուղին դեպի Հայաստան։
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան Ռուսաստանի բեռների տարանցման վերաբերյալ արդեն մի քանի հաղորդագրություն է հրապարակվել։
Անի Վարդանյան




























