Լաբորատոր փորձաքննությամբ արձանագրվել է, որ «ԻԳԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ազատան) արտադրվող «Մածուն 2.5 %» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են, այն համապատասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը:




























