Մանկավարժականի պրոռեկտորն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է։ Նրան հարցրինք, թե նախարարից մեսի՞ջ ստացել է։
Կարո՞ղ էր պրոռեկտորը ռեկտորի, իսկ ռեկտորը՝ առանց իր ընկերուհի նախարարի, նման կոռուպցիոն գործարքներ իրականացնել։ Ի՞նչ հաղորդագրություններ կամ մեսիջներ է, ի վերջո, նախարարը ուղարկել նրան այս գործի շրջանակում։
Հիշեցնենք, որ Մարիամ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022թ-ից զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը և միաժամանակ ղեկավարել համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» աշխատանքները։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























