Armenian text to speach

Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ չի մեկնի Միացյալ Նահանգներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը։

Նշվում է, որ Նեթանյահուն պլանավորել էր մասնակցել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը, որը հետաձգվել է մինչև ամսվա վերջ։

Գրեմը հայտնի էր որպես Իսրայելի կողմնակից և Իրանի հակառակորդ։

Հուլիսի 15-ին իսրայելցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, հայտնել էր, որ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Նեթանյահուն ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, սակայն հստակ չէ, թե արդյոք հանդիպումը կկայանա։

Իսրայելը դեմ էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսին կնքված փոխըմբռնման հուշագրին, որն արդեն խախտվել է կողմերի միջև ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։

Իրանը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է դադարեցնի կրակը Լիբանանում՝ որպես համաձայնագրի մաս։ Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Հռոմում։

Նեթանյահուն և Թրամփը բազմիցս տարաձայնություններ են ունեցել՝ Իսրայելի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ»-ի վրա հարձակումները թուլացնելուց հրաժարվելու պատճառով։

 




Լրահոս