Armenian text to speach

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝
– սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում.
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:




Լրահոս