ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. մանդատների հրաժարվածների հարցը կքննեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նիստ կանցկացնի։ ArmLur.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԿԸՀ-ից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԿԸՀ օրակարգում ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցն է։
Օրակարգում է նաև ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմումը, որը կբաշխվի հանդիսավոր արարողությամբ։
























































































