Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բոնապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արմենուհի Տիգրանյան փողոց 12/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումները:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:




























