Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Պրադեշ նահանգում ժայռաբեկորի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ։ Հաղորդում է «Times of India»-ն։
Ըստ հաղորդագրությունների՝ ժայռաբեկորի փլուզման հետևանքով 15 ուղևոր տեղափոխող տաքսի է ճզմվել։ Առնվազն 13 մարդ մահացել է, այդ թվում՝ վեց ամսական երեխա։
Մեկ վիրավոր ուղևոր փրկվել է փլատակներից և տեղափոխվել հիվանդանոց։ Ծանր տեխնիկա է օգտագործվել փլատակները մաքրելու և մնացած ուղևորներին որոնելու համար։



























