ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 9-րդ գումարման անդրանիկնիստին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի փոխարեն նիստերի դահլիճում աղոթք է հնչեցնելու Բալթյան երկրներում Հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Արդյոք Վազգեն Սրբազանը նման հրավեր ստացել է ՀՀ ԱԺ-ից։ Այս հարցի պատասխանն ստանալու համար ArmLur.am-ը դիմեց արքեպիսկոպոսին։
«Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ որևէ մեկի կողմից որևէ բան ես չեմ ստացել և որևէ կապ չունեմ այդ ամբողջի հետ։ Մարդիկ,ուղղակի, իրենք իրենցով գրում են. իրենց ցանկությունն է և ես չեմ կարող ոչինչ ասել։ Այնպես, որ այդ գրվածքներն ինձ հետ որևէ առնչություն չունեն»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն՝ մեզ բոլորիս ամենայն բարիք մաղթելով։
Տեղեկացնենք, որ առայսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ ԱԺ-ի կողմից հրավեր չի ստացել՝ ԱԺ-ի 9-րդ գումարման անդրանիկ նիստին ելույթ ունենալուև հայրապետական աղոթք հնչեցնելու համար։
Նանիկ Աղասյան




























