Armenian text to speach

Պենտագոնը կվերանայի Եվրոպայում ամերիկյան ուժերի տեղակայումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնը սկսել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման վերանայման գործընթացը, որի նպատակն է արագացնել տարածաշրջանի պաշտպանության պատասխանատվության փոխանցումը ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին, հայտնել է Պենտագոնի առաջատար ռազմավարագետ Էլբրիջ Քոլբին։

«Այսօր Պատերազմի դեպարտամենտը սկսեց Եվրոպայում ուժերի տեղակայման վերանայման գործընթացը, ինչի մասին նախարար Հեգսեթը հայտարարել էր Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վերջին հանդիպմանը», -գրել է Քոլբին X-ում։

Նրա խոսքով՝ սա ենթադրում է համապարփակ վերանայում, որի նպատակն է ապահովել, որ ՆԱՏՕ-ն «արագ և անշրջելիորեն» շարժվի դեպի սեփական սովորական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը Եվրոպային փոխանցելու ուղղությամբ։

Վերանայումից հետո Պենտագոնը կմշակի Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանն առնչվող հետագա գործողությունների տարբերակներ՝ հաշվի առնելով ռազմավարական, աշխարհաքաղաքական և ռազմական գործոնները։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հունիսին հայտարարեց Եվրոպայում ամերիկյան զորքերի և ռազմակայանների տեղակայման վերաբերյալ վեցամսյա վերանայման մասին՝ դրանց տեղակայման վայրերն ու հասանելիությունը գնահատելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ «չեն հաղթահարի» այդ ստուգումը։




Լրահոս