Armenian text to speach

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժից հետո «Aeon» խոշոր առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մի քանի մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Fuji TV հեռուստաընկերությունը։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղական լրատվամիջոցների՝ ուղղաթիռներից արված կադրերում երևում է, որ շենքը լուրջ վնասներ է կրել։ Պատերից մեկը մասամբ փլուզվել է՝ մերկացնելով շենքի մետաղական կմախքը, իսկ տանիքը խիստ վնասվել է։

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել տեղական ժամանակով 16։27-ին։ 150 000 մարդու տարհանման հրահանգ է տրվել։ Երկրաշարժից հետո հայտարարվել էր ցունամիի վտանգ, որն այնուհետև հանվել էր:




Լրահոս