Armenian text to speach

Նյու Յորքում վեց մարդ է մահացել Լեգիոներների հիվանդության բռնկման հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում Լեգիոներների հիվանդության (լեգիոնելոզ) բռնկման հետևանքով ևս մեկ՝ վեցերորդ մարդն է մահացել, հայտնել է Նյու Յորք քաղաքի առողջապահության վարչության ղեկավարը։

«Խորը ցավով հայտնում ենք, որ հիվանդության բռնկման հետևանքով ևս մեկ՝ վեցերորդ մարդն է մահացել», -գրել է նա X-ի իր էջում։

Գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ արձանագրվել է հիվանդության 90 դեպք. 65 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ վեցը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։

Լեգիոնականների հիվանդությունը (լեգեոնելոզ) թոքաբորբի ծանր ձև է, որն առաջանում է Legionella բակտերիաների հետևանքով և փոխանցվում է վարակված ջրային մանր կաթիլներ կամ մառախուղ շնչելիս: Այն մարդուց մարդուն չի փոխանցվում:

Հարուցիչը հիմնականում Legionella pneumophila-ն է, որը բնակվում է բնական և արհեստական տեխնածին ջրային համակարգերում: Բակտերիան լավ բազմանում է տաք ջրում, օդորակիչներում, ջրատաքացուցիչներում, լողավազաններում և շատրվաններում:

Ռիսկի խմբում են 50-ն անց անձինք, ծխողները և թույլ իմունային համակարգ ունեցողները:

Ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, դող և մկանային ցավեր, հազ (կարող է լինել արյան խառնուրդով) և շնչառության դժվարացում, ստամոքս-աղիքային խանգարումներ (սրտխառնոց, լուծ) և գլխացավեր:




Լրահոս